Թուրքական ապրանքների ներկրումը դադարեցնելու վերաբերյալ այն, ինչ իրականացրել է ներկա կառավարությունը, մասնակի է՝ թերի։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
«Միայն ֆորմալ կամ անվանական սահմանափակումը բավարար չէ հիմնարար նպատակին հասնելու համար։ Ուստի, եթե փաթեթը դառնա ամբողջական, ապա կարող է լինել օգտակար։ Բայց ինչպես տեսնում ենք այսպիսի կառավարության Հայաստանի ներկա իշխանության վարքագիծը որևէ գործը մինչև վերջ չտանելու մոտեցում է որդեգրում, իրավիճակային հայտարարություն է արվում և արդյունքում բոլորին կանգնեցնում է փաստի առաջ»,-ասաց Մինասյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը